Իմ գյուղը.Արգել

Հրաշալի է, որ մարդ ունի գյուղ: Իմ գյուղը գտնվում է Կոտայքի մարզում, այն կոչվում է Արգել: Նախկինում կոչվում էր Լուսակերտ: Մենք շատ հաճախ ենք գնում գյուղ: Մեր գյուղում կան պատմամշակութային վայրեր, նրանցից է Քարաշամբի դամբարանադաշտը, որտեղից հնագետները շատ արժեքավոր իրեր են գտել, հետո մեր գյուղում են գտնվում Սուրբ Գևորգ, յոթերրորդ դարի եկեղեցին և Սուրբ Մաթևոս Առաքյալի եկեղեցին, ինչը կառուցվել է հինգերրորդ դարում: Մեր գյուղով է անցնում գեղեցիկ Հրազդան գետը, որի շուրջը կան հին քարանձավներ և ամրոց: Մեր գյուղի բնությունը շատ գեղեցիկ է: Այստեղ հասնում են համեղ ծիրանը, խնձորը, ընկույզը, ազնվամորին: Մեր տան կողքը գտնվում է հրաշք Ուրցասարը, որտեղից մենք գարնանը անուշաբույր ուրց ենք հավաքում: Ամռանը մեր մոտ հասնում է հրաշք սև թութը: Ես և քույրիկս ունենք մեր թթի ծառը,որը աշխարհի ամենասիրուն ծառն է: Մեր գյուղում դաշտերի ծաղիկները միշտ գունող են և անուշ բույր ունեն: Ես ամենաշատը սիրում եմ արևածաղիկները: Ամռանը մեր բանջարանոցում աճեցնում ենք համեղ դդումներ, դդմիկներ, վարունգներ, լոլիկ և պղպեղ: Ամռանը անուշ մրգերից պատրաստում ենք համեղ չրեր: Ես շատ եմ սիրում մեր գյուղի փողոցները, որտեղ մեծ ընկույզի ծառեր են աճում: Հետո շատ եմ սիրում երեկոները, երբ խարույկ ենք վառում և համեղ կարտոֆիլ ենք խորովում: Գեղեցիկ են մեր գյուղի լուսաբացները և մայրամուտները: Հրաշք բան է գեղեցիկ և պատմական գյուղ ունենալը:

Оставьте комментарий